Ծանրորդները կմասնակցեն Իրանում կայանալիք վարկանիշային մրցաշարին
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները կմասնակցեն Իրանի վարկանիշային մրցաշարին:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Փետրվարի 1-5-ը Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը կմասնակցեն Իրանում կայանալիք վարկանիշային մրցաշարի: Այժմ հավաքականը մարզչական շտաբի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Ընտրանին այս տարի Օլիմպիական խաղերից առաջ կմասնակցի նաև Եվրոպայի վարկանիշային առաջնությանը Մոսկվայում: