Բաժիններ՝

Ուղևորների վատ ինքնազգացողության պատճառով ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել

Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 13-ին հարկադրական վայրէջք է կատարել Շրի Լանկայի Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում երկու ուղեւորների վատ ինքնազգացողության պատճառով: Այդ մասին հայտնել է ColomboPage ինտերնետ-թերթը՝ վկայակոչելով օդային հանգրվանի ներկայացուցիչներին։

Ինքնաթիռը, որը Ջիդդայից (Սաուդյան Արաբիա) մեկնել էր դեպի Ինդոնեզիայի Սուրաբայի օդանավակայան Բանդարանաիկայում վայրէջք է կատարել տեղական ժամանակով 02:45-ին (Երեւանի ժամանակով 01:15-ին): Այդ պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացիներ՝ մի կին եւ մի տղամարդ, արդեն մահացած էին: Միջադեպի այլ մանրամասներ հրատարակությունը չի ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս