Բաժիններ՝

Իրանի զինվորականները ներողություն են խնդրել ուկրաինական խոցված ինքնաթիռի համար

Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին հղում անելով ISNA գործակալությանը:

Սալամիի խոսքով՝ իրանցի զինվորականները սխալ են թույլ տվել, որի ատճառով զոհվել են մեծ թովով իրենց հայրենակիցներ: «Մենք դա կանխամտածված չենք արել, ներողություն ենք խնդրում»,-

ասել է գեներալը, հավելելով, որ ինքը դեռ երբեք նման ամոթալի վիճակում չի եղել:
Ավելի վաղ ներողություն է խնդրել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ամբողջությամբ ընդունել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել իրանցի զինվորականների սխալ գործողությունների հետեւանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս