Նոյերը չի ցանկանում թարմացնել պայմանագիրը «Բավարիայի» հետ՝ գլխավոր մարզչի պատճառով
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը քննարկում է պայմանագրի երկարաձգումը ակումբի հետ:
Ըստ Kicker-ի, 33-ամյա գերմանացին ցանկանում է հետաձգել բանակցությունները, քանի դեռ ակումբը չի որոշի թիմի գլխավոր մարզչին հաջորդ մրցաշրջանի համար:
Հաղորդվում է, որ Նոյերը բարձր է գնահատում թիմի գործող մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, որը թիմը կգլխավորի գոնե մինչև ամառ:
Դարպասապահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ:
Սիրարփի Աղաբաբյան