Բաժիններ՝

Կրթաթոշակ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից

ՀՀ տեխնիկական բուհերի կամ ամբիոնների ներքոնշյալ մասնագիտությունների մագիստրատուրայի ուսանողները կարող են դիմել ուսման վարձի փոխհատուցման և/կամ անվանական կրթաթոշակի համար հայտարարված մրցույթին: Առաջին փուլը հաղթահարած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կորոշվեն հաղթողները: Մրցույթի մասնակիցները պետք է լինեն մագիստրատուրայի ուսանողներ, այսինքն` 2012 թվականի սեպտեմբերից սկսեն իրենց ուսումը մագիստրատուրայի առաջին կամ երկրորդ կուրսում:

Հաղթողները կրթաթոշակ կստանան 2012-2013 ուսումնական տարվա համար: Մրցույթի հաղթողները ուսումն ավարտելուց հետո կհրավիրվեն աշխատանքի «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից և կստանան միջինից բարձր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրը կնքվելու է առնվազն 5 տարով: Մրցույթին մասնակցելու են հրավիրվում հետևյալ մասնագիտություններով ուսումը շարունակող մագիստրատուրայի ուսանողները.

  • Լեռնային գործ
  • Հիդրոտեխնիկական շինարարություն

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2012թ. սեպտեմբերի 20-ը, [email protected] էլ. փոստի հասցեին ուղարկել.

  •  բակալավրիատի դիպլոմի և դիպլոմի միջուկի պատճենը,
  •   2 երաշխավորագիր, որոնցից միայն մեկը պարտադիր պետք է գրված լինի դասախոսի կողմից, իսկ մյուսը` գործատուի, համակուրսեցու, ընկերոջ կամ այլ մտերիմների կողմից,
  •   ինքնակենսագրական (CV),
  • կից նամակ, որտեղ պետք է ներկայացված լինեն դիմորդի երկարաժամկետ նպատակներն ու ծրագրերը և այս կրթաթոշակին դիմելու շարժառիթները,
  •   ոչ պարտադիր, սակայն ցանկալի է մասնագիտությանը համապատասխան որևէ նախագծի օրինակ (գծագիր, նախահաշվի տարբերակներ, և այլն)։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը, և առաջին փուլը հաղթահարած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Հաղթողների անունները կհրապարակվեն նոյեմբերի 1-ին, և կրթաթոշակը կհատկացվի անմիջապես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս