Ավստրիայում խանութներին կպարտավորեցնեն անվճար բաշխել գործածման համար պիտանի ժամկետանց մթերքները
Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են խանութներին արգելել դեն նետելու ժամկետանց սննդամթերքները եւ առեւտրական կետերին կպարտավորեցնեն դրանք անվճար տալ բարեգործական կազմակերպությունների կարիքների համար: Ինչպես պարզել է ՏԱՍՍ-ը, այս միջոցը նախատեսված է նախարարների նոր կաբինետի 2020 – 2024 թվականների «Պատասխանատվություն հանուն Ավստրիայի» աշխատանքային ծրագրում։
«Սննդային թափոնների դեմ գործողությունների պլանը» հայտարարվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության եւ «Կանաչներ» կուսակցության նախարարների կոալիցիոն կաբիենտի նպատակը: Այն սննդամթերքի բաշխման համակարգի ստեղծում է ենթադրում արտադրողների, առեւտրական ընկերությունների եւ բարեգործական կազմակերպությունների հետ գործընկերությամբ: Ինչպես նշված է փաստաթղթում, իշխանությունները պլանին համապատասխան մտադիր են սահմանել լրացած պիտանելության ժամկետով, բայց դեռեւս ուտելի սննդամթերքների օգտահանման արգելք: Այդ մթերքների բաշխմամբ կզբաղվի ազգային համակարգող կենտրոնը: Այն պատասխանատու կլինի նորմաներին եւ որակի ստանդարտներին դրանց համապատասխանության համար: