Ահմադինեջադը պատրաստվում է ՄԱԿ-ում իր վերջին ելույթին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստվում է մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանին: Այս մասին, ըստ իրանական Mehr News լրատվական գործակալության՝ հայտարարել է նախագահի ավագ խորհրդական Մոջտաբա Սամարե Հաշեմին:

Վերջինիս խոսքերով՝ դա լինելու է ՄԱԿ-ում Ահմադինեջադի վերջին ելույթը, ինչի համար էլ նիստի ժամանակ Իրանի նախագահը հակիրճ տեղեկատավություն կտրամադրի իր նախագահության 8 տարիներին կատարած այցերի ու ունեցած ելույթների մասին:

Բացի այդ, Ահմադինեջադը տեղեկատվություն է ներկայացնելու օգոստոսի 26-31-ը Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովում ընդունված ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 67-րդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 18-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930