Թուրքիան չքմեղանում է. մարդասպանին հանձնելու հետ ինքը կապ չունի

Հունգարական իշխանությունների կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու եւ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանանալու հետ կապված Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, թե հիշյալ գործընթացի որեւէ փուլի  Թուրքիան որեւէ կերպ չի խառնվել եւ զարմանքով է հետեւում Հայկական սփյուռքի` Թուրքիային ուղղված մեղադրանքներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական dunyabulteni.net  կայքը:

«Անտեղի պնդումներով Թուրքիան թիրախ դարձրած նման ջանքերը դարձել են սովորություն ամեն հարցում Թուրքիայի դեմ գործելու եւ վատ նպատակ ունեցող շրջանակների կողմից Թուրքիային սեւացնող քաղաքականության մասն են կազմում»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նշենք, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը զինվորական կրթություն է ստացել Թուրքիայում:

Տեսանյութեր

Լրահոս