![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին. «Փաստինֆո»
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/f5e133da62da9a_5e133da62dadb.thumb_.jpg)
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախարարը պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։ Թե որն է հայցի առարկան՝ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել Ռուստամ Բադասյանի փաստաբանից, սակայն նա նշեց, որ մանրամասներ կներկայացնի քիչ ուշ։ Իսկ Նարեկ Մալյանն ասաց, որ չի ծանուցվել և դատական հայցի մասին առաջին անգամ «Փաստինֆո»-ից է լսում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: