Վրաստանը պետք է բանակցի ոչ թե ռուսների, այլ Սուխումի ու Ցխինվալի հետ. Ալասանիա

Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան Վրաստանի հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցություններում կճանաչի աբխազական և հարավօսական ներկայացուցիչներին: Այս մասին, ըստ վրացական «Ռեզոնանսի» թերթի՝ հայտարարել է Աբխազիայում Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան.

«Եթե մենք աբխազներին ու օսերին չճանաչենք որպես բանակցային կողմ, ապա ո՞ւմ հետ ենք մենք բանակցում: Այսօր աբխազների ու օսերի ճակատագրի շուրջ բանակցություններն ամբողջովին վարվում են Ռուսաստանի և միջազգային կառույցների հետ: Դա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության արմատական սխալն է:

Չի կարելի անտեսել Սուխումի ու Ցխինվալի ներկայացուցիչներին՝ դա ներկայացնելով այնպես, իբր նրանք ներկայացնում են ռուսական կողմը: Առաջին հերթին անհրաժեշտ է ուղիղ բանակցություններ վարել առևտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման շուրջ»:

 

Տեսանյութեր

Լրահոս