Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու եռանիվ մոտոցիկլը. բժիշկները պայքարում են 45-ամյա մոտոցիկլավարի կյանքի համար. Shamshyan.com
Հունվարի 1-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այթնափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել է, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: