Բաժիններ՝

Երևանում հետախուզվողը փախուստի է դիմել և հարվածել 2 ոստիկանական մեքենաների. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Մկան տարուն ընդառաջ՝ Ռեմբոյի տղան կընկնի մկան թակարդը» անվանումը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նախկինում բնակարանային գողություններով դատված, այժմ հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Թադևոս Ավետիսյանը, ով ավելի շատ հայտնի է «Ռեմբոյի տղա Թաթոսիկ» մականվամբ, Երևանում շրջում է Mercedes S 550 մակնիշի 35 VA 573 համարանիշի ավտոմեքենայով և գտնվում է Ավան վարչական շրջանում:

Վաղ առավոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների մի քանի խմբեր դարանակալում են իրականացրել և հետապնդել Թաթոսիկին, սակայն նա չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» ազդանշանին ու դիմել է փախուստի: Ոստիկանների կողմից հետապնդումը շարունակվել է մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոց, որտեղ Թաթոսիկը Mercedes-ով նախ հարվածել ու մոտ 25 մետր առաջ է տարել ոստիկանության ծառայողի ավտոմեքենան, ապա բախվել ոստիկանական մեկ այլ ավտոմեքենայի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Ավետիսյանը տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է քերակատարողական հիմնարկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս