![](/banners/BeFunky-design.jpg)
«Տեսա բազմաթիվ սփյուռքահայերի, ովքեր ասում էին՝ դուք հրավիրել եք, մենք եկել ենք՝ Ամանորը Երևանում նշելու». Նիկոլ Փաշինյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/19005_b.jpg)
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրճարան էր այցելել: «Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երևան՝ Ամանորը նշելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը:
Քիչ առաջ հերթական գրառմամբ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ:
«Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում, տեսա բազմաթիվ զբոսաշրջիկների և սփյուռքահայերի, ովքեր ասում էին. դուք հրավիրել եք, մենք եկել ենք՝ Ամանորը Երևանում նշելու:
Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սիրում եմ բոլորիդ»,- գրել է վարչապետը: