ՀՀ վարչապետին բողոքած տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց
Դեկտեմբերի 27-ին «YouTube» կայքէջում տեսանյութեր էր հրապարակվել, որտեղ քաղաքացին ՀՀ վարչապետին բողոքում է, որ ՀՀ ՊԵԿ հյուսիսային մաքսատան մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Տեսանյութն ուսումնասիրվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ հանցագործության մասին հայտնած քաղաքացու ինքնությունը։ Տղամարդը հրաժարվել է հաղորդում տալուց և հայտնել է, որ նշված հայտարարությունն անելիս եղել է վրդովված վիճակում՝ մաքսատան դիմաց առաջացած հերթերի պատճառով, և իրականում իրեն ոչ ոք չի ծեծել։
Չնայած տղամարդու պարզաբանումներին, այնուամենայնիվ՝ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվել։