Հայաստանը պետք է դիմի Եվրոպական դատարան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ԱԺ-ում հայտարարել է, թե Գուրգեն Մարգարյանի հարազատները և Հայաստանի Հանրապետությունը` որպես անուղղակի տուժող, կարող են համապատասխան ընթացակարգերով դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով պաշտպանել մարդու խախտված իրավունքը:

Ըստ պատգամավորի` այս պարագայում խիստ կարևոր է նաև, որպեսզի Եվրոպայի խորհրդի Դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիայում լրացուցիչ արձանագրություն մտցրվի, որով հնարավոր կլինի կանխել հնարավոր նման միջադեպերը, որոնք կարող են առաջանալ ցանկացած եվրոպական երկրում:«Մենք պետք է փորձենք կանխել նմանատիպ հանցագործությունները, որոնք կարող են կատարվել ազգային ծագման հիման վրա, էթնիկ հողի վրա: Ընդ որում` ոչ միայն ազգությամբ հայերի, այլ ցանկացած ազգի ներկայացուցչի նկատմամբ կարող է Եվրոպայում կատարվել նման հանցագործություն, եթե մարդասպաններն իմանան, որ մնալու են անպատիժ զուտ միայն նրա համար, որ երկու հանցավոր իշխանություններ կարող են գալ նման համաձայնության»,- ասաց Կ. Նահապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս