Բաժիններ՝

Վրաստանի առաջին նախագահի որդին բուժումը կշարունակի արտասահմանում

Վրաստանի առաջին նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, ապաքինվում է. ընտանիքը պլանավորում է նրան արտասահման տանել վերականգնման: Այդ մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գամսախուրդիայի կնոջը՝ Աննա Ջաբաուրիին:

Ցոտնե Գամսախուրդիան դեկտեմբերի 19-ի երեկոյան հարձակման է ենթարկվել Թբիլիսիի կենտրոնում: Ականատեսների խոսքով՝ մի քանի մարդ է հարձակվել նրա վրա, երբ նա դուրս էր գալիս տնից: Ծայր առած ծեծկռտուքի ընթացքում նա դանակի մի քանի վերքեր եւ բութ իրով հարվածներ է ստացել ու տեղափոխվել է հիվանդանոց: Նույն գիշերը նա երկու բարդ վիրահատության է ենթարկվել:
«Նրա առողջական վիճակը կայուն է: Համակարգչային շերտագրության մեջ ոչ մեծ դրական դինամիկա կա: Մենք միեւնույն է մտածում ենք նրան (արտասահման – խմբ.) տեղափոխելու մասին, որովհետեւ համոզված չենք, թե ապագայում բարդացումներ չեն լինի… Մոտ օրերս կորոշվի, թե մենք նրան ուր կտանենք եւ ինչպես»,- հայտարարել է Ջաբաուրին:

Վրաստանի առաջին նախագահի որդու վրա հարձակման մեջ կասկածվող հինգ հոգին արդեն ձերբակալված են: Նրանց առաջադրվել է դիտավորյալ սպանության փորձի մեղադրանք, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս