Բաժիններ՝

Պակիստանի նախկին նախագահ Մուշառաֆը մահվան դատավճիռը բողոքարկել է Լահորի դատարանում

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշառաֆը պետական դավաճանության գործով վճռափոխության գանգատ է ներկայացրել Լահորի Բարձր դատարան: Դեկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը։

«Հատուկ դատարանն արագ եւ հապճեպ ավարտեց (Պակիստանի նախկին նախագահի դեմ պետական դավաճանության գործը), մինչդեռ այն հեռու էր ավարտից»,- ասված է Մուշառաֆի փաստաբան Ազար Սիդիքիի պատրաստած հանրագրում: «Վճիռը բովանդակում է մի շարք վիճելի հարցեր եւ հակասական հայտարարություններ»,- նշված է փաստաթղթում: Դեկտեմբերի 17-ին Dawn-ը տեղեկացրել էր, որ Պակիստանի Հատուկ դատարանը, Մուշառաֆին, որն այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի է դատապարտել պետական դավաճանության գործով: 76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2001 – 2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողությունը դադարեցնելու եւ երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031