Բաժիններ՝

Հայաստան մատակարարված չորս Սու-30 ՍՄ-ները իսկական նվեր են Պաշտպանության նախարարի ծննդյան օրվա առիթով

Հայաստան մատակարարված բազմաֆունկցիոնալ գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչները հասել են խորհրդանշական մի օր՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծննդյան օրը: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Հայաստանին մատակարարված առաջին խմբաքանակում ներառված են չորս ինքնաթիռներ: Հովհաննիսյանը, ով կործանիչների՝ Հայաստան հասնելը համարում է իր ամենամեծ երազանքի իրականացումը, հետաքրքիր փաստեր է հաղորդում դրանց ժամանման մասին: «Այ սա երազանք էր, այ սա նվեր էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարոն նախարար, շնորհավոր ձեր ծննդյան օրը»,-նշել է ՊՆ խոսնակը:

Նա հրապարակել է նաև այն օդաչուի լուսանկարը, ով հետաքրքիր ցուցադրական թռիչքներ էր իրականացրել Սու-30 ՍՄ-ի ղեկին: «Օդաչու Եվգենի Վյաչեսլավի Ավերյանով: Նա էր այսօր մեր Սու-30ՍՄ-ով այդ աննորմալ պտույտները գործում։ Նա ՌԴ հերոս, օդաչու Վ. Ավերյանովի որդին է»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս