«Սա ոչ այլ ինչ է, քան ՍԴ-ն բռի մեջ վերցնելու ուղիղ փորձ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշում եք չէ՞, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի հրահանգներն ու շարունակեց ծառայել ոչ թե վարչակարգին, այլ Հայրենիքին, Հրայրին մեղադրանք են առաջադրելու որեւէ շինծու գործով եւ հնարավոր է անգամ ձերբակալեն:

ՍԴ-ն մնաց իր սահմանադրական գործառույթների բարձունքում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ռեպրեսիաները: Սա ոչ այլ ինչ է, քան ՍԴ-ն բռի մեջ վերցնելու ուղիղ փորձ:

Հ.Գ. Իսկ դատարաններ շրջափակելու, ՍԴ դատավորներին կաշառելու համար մեղադրանք չի նախատեսվում:

Հ.Հ.Գ. Վերադարձ 37 թիվ չի լինելու»:

Հիշում եք չէ, երբ Հրայր Թովմասյանի դուստրերին հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության, ասել եմ, որ եթե ՍԴ-ն չկատարեց Նիկոլի…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Freitag, 27. Dezember 2019

Տեսանյութեր

Լրահոս