Բաժիններ՝

Թրամփը Փոմպեոյի հնարավոր փոխարինողի է փնտրում. The Washington Post

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է փոխարինող գտնել պետքարտուղար Մայք Փոմպեոյին այն դեպքում, եթե նա որոշի թողնել իր պաշտոնը եւ մասնակցել Կանզասի նահանգից Սենատի ընտրություններին: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:

Թրամփը դեռեւս չգիտի, թե ինչ որոշում կընդունի Փոմպեոն: Թերթը պնդում է, որ Վաշինգտոնի բազմաթիվ պաշտոնյաներ արդեն սկսել են հավակնել պետքարտուղարի պաշտոնին: Թրամփն Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների է ընտրում՝ նրանց անունները նշելով պաշտոնատար անձանց հետ զրույցներում:
Ենթադրվում է, որ այդ պաշտոնը կարող են զբաղեցնել ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտա Օ՛Բրայենը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կամ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը: Փոմպեոյի տեղին հավակնում են նաեւ ուրիշներ, օրինակ՝ նրա առաջին տեղակալ Սթիվեն Բիգենը: Պետքարտուղարի պաշտոնը դեմ չեն զբաղեցնել նաեւ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, ինչպես նաեւ սենատորներ Մարկո Ռուբիոն եւ Թոմաս Քոթոնը՝ համապատասխանաբար Ֆլորիդայի եւ Արկանզասի նահանգներից:

Փոմպեոյին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ պետքարտուղարը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Փոմպեոն կարող է Սենատում առաջադրվել Կանզասի նահանգից, որպեսզի հանրապետականները չկորցնեն տեղը: Նախագահի կարծիքով, պետքարտուղարը կարող է հաղթել հսկայական գերակշռությամբ, եթե որոշում ընդունի առաջադրվել: Նշվում է, որ նա որոշում ընդունելու համար ժամանակ ունի մինչեւ հաջորդ տարվա հուլիս, երբ կավարտվի թեկնածուների գրանցումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս