Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդության հիմքում դրվել է մեկ անձի կիսատ-պռատ ներկայացրած ցուցմունքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՝ քննարկելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ այս քրեական գործով առայսօր որևէ տեղեկատվություն չեն ստացել քննիչից, թե կենկրեը ինչ է արել Արմեն Թավադյանը։
«Հիմքեր նշված չեն։ Մեկ անձի ինչ-որ ցուցմունքներ են կիսատ-պռատ ներկայացված, ընդ որում՝ ցուցմունքի մի մասը փակված է, մյուս մասը՝ ոչ։ Դրա մասին առարկություն ներկայացրեցինք դատարանին, որ այս որակի նյութով չի կարելի անձին կալանավորել»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ կան անթույլատրելի ապացույցներ, որոնք չի հրապարակի՝ ելնելով նախաքննության գաղտնիքից։
«Քննիչն իր կողմից կազմած փաստաթուղթը բերել և ներկայացրել է որպես հիմք։Որևէ ռեալ ապացույց չի ներկայացվել, որը կարող է հիմք հանդիսանալ»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ առաջադրված մեղադրանքը որևէ կերպ չունի իրավական հիմնավորում, քանի որ ապացույց չկա, որ այդ անձին որևէ մեկը կաշառել է։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողներին կաշառք առաջարկելու մեջ կասկածվող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: