Հակոբ Սերոբյանը տարին հաջող է համարում մարմնամարզիկների համար
Մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը 2019 թվականը հաջող է համարում իր գլխավորած ընտրանու համար:
«Մարմնամարզիկներն արժանի էին օլիմպիական այլ ուղեգրերի ևս, սակայն մյուս բոլոր քվոտա տրամադրող մրցաշարերը Բաքվում են, և մենք չենք մասնակցելու դրանց: Անցնող 2019 թվականը հաջող էր մարմնամարզիկների համար: Այդ մասին խոսում է «Տարվա 10 լավագույն մարզիկների» շարքում 3 մարմնամարզիկ առաջադրված լինելու փաստը»,-լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:
Սերոբյանի խոսքով` ներկայիս երիտասարդ մարմնամարզիկները հաջորդ օլիմպիական քառամյակում ամենամեծ շանսերը կունենան: