ՄԻՊ աշխատակազմում սկսել է գործել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ բաժինն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակության պաշտպանության դեպարտամենտի կազմում գործող բաժինը նախատեսում է սերտորեն համագործակցել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ՝ աջակցելու հավասար հնարավորությունների, իրավունքների միջավայրի ձևավորմանը և ամրապնդմանը: Այս առումով Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորում է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, նրանց ինքնուրույնությունը և մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև վերջիններիս անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի իրացման ապահովումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանին է վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: