«Տո, այ քամելեոններ, չկասկածեք, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվում է 2019թ. քաղաքական տարին։ Իշխանությունն ու ընդդիմությունն ամփոփում են արած և չարած գործերը։

Բնական է, իշխանությունը փորձում է ներկայացնել իր «ձեռքբերումները», իսկ ընդդիմությունը՝ քննադատել իշխանություններին բացթողումների համար։

Բայց արի ու տես կան իշխանության ներսի և «ընդդիմադիր» սազանդարներ, որոնց գործը ՀՀԿ-ին քննադատելն է։

Ով ինչից խոսի, սրանք խոսում են, թե ՀՀԿ-ն շանս չունի վերադառնալու։

Տո, այ քամելեոններ, չկասկածեք, որ ՀՀԿ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։

Դուք ձեր ճակատագրից խոսեք, որ ամբողջությամբ կախված է իշխանության ղեկավարի տրամադրությունից ու քմահաճույքներից, իսկ մենք՝ հարապետականներս, ապացուցել ենք մեր քաղաքական կենսունակությունը։

Ի տարբերություն շատ շատերի, ում գերնպատակն է եղել ու կա մնալ իշխանության մեջ կամ իշխանության կցորդ, մեր նպատակն այլ է, ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին՝ անկախ կարգավիճակից։

Հ.Գ. Անիմաստ է հանրապետականներիս վախեցնել հնարավոի ձերբակալություններով։
Աշոտ Նավասարդյանին ու Անդրանիկ Մարգարյանին չեն վախեցրել խորհրդային բանտերը, իսկ Վազգեն Սպարապետին ու Սերժ Սարգսյանին՝ պատերազմը։ Մենք դաստիարակվել ենք նրանց օրինակով։ Այնպես որ` 2020թ. համար նոր թեմա մտածեք։

Հ.Հ.Գ. Արտահերթ ընտրությունները ցույց կտան,թե ով՝ ինչքան ձայն ունի, պարոնայք։ Դուք ձեր դարդը լացեք, պարոնայք «պալատական ընդդիմադիրներ»»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=587974662003633&id=333386077462494&__xts__[0]=68.ARCQwx9hzaofklhoVN8zYdjW-wburSmCcSh41CdoGF_pL4cA1kjpd5erXk5EHXhPLDDbB1p6hFumyOrMP5s25mQ3YzT_cwu1sPoPAK6O_I4gzSXpz_Y0FP4dOqNuWFtFq3b01GDPFp1JGkh6f2fd3bRL-dURNBc7j88P40ZPEWr7yRYwroHX_vPtCTDTPwxNLznlsxdFfmGMnO7ANLyP_8e4qS6o3blSMD3eXk5n011V398N7BPvaKGd6k8AI3oQA727jqA2V0NbvPlEGfWhIL5vx4hWn7_aWh8ipoVWpm3HyWCDDG-QFbirEOI5oGwfBiJertCqWeSAis3kvfj5D6HPUdIUzMHS_8eYx2ZoCfYGO09MD38&__tn__=-R

 

Տեսանյութեր

Լրահոս