Բաժիններ՝

Գերմանացիներն ավելի շատ Մակրոնին են վստահում, քան Մերկելին. հարցում

Գերմանիայի քաղաքացիներն ավելի շատ վստահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, քան երկրի կանցլեր Անգելա Մերկելին: Այդ մասին վկայում են Kantar բրիտանական հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները։

Հարցման արդյունքները, որն անցկացվել է Funke մեդիախմբի պատվերով, ներկայացրել է կոնցեռնի մեջ մտնող Berliner Morgenpost թերթը: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Մակրոնի նկատմամբ «ավելի շուտ մեծ» վստահություն ունի հարցվածների 57 տոկոսն այն դեպքում, երբ Մերկելի նկատմամբ՝ չորս տոկոսային կետով պակաս: Ընդ որում՝ 44 տոկոսը հայտարարել է, որ կանցլերի նկատմամբ իրենց վստահությունն «ավելի շուտ ցածր է» այն դեպքում, երբ Ֆրանսիայի ղեկավարի նկատմամբ նման կարծիք է հայտնել հարցման մասնակիցների 32 տոկոսը:

Մասնակիցներին հարցրել են աշխարհի յոթ երկրների ղեկավարների նկատմամբ վերաբերմունքի մասին: Վերջին հորիզոնականը կիսել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնց վստահում է հարցվածների 6 տոկոսը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվել է ցուցակի մեջտեղում՝ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցից հետո, բայց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից առաջ: Հարցմանը, որն անցկացվել է դեկտեմբերի 12-19-ին, մասնակցել է 1024 մարդ: Berliner Morgenpost-ը տվյալներ չի ներկայացնել վիճակագրական անճշտության վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս