ՄԱԿ-ը հրապարակել է Սիրիայից հեռացող փախստականների թիվը

Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը ներկայացրել է Սիրիայում կատարվող բռնությունների հետևանքով փախուստի դիմողների աննախադեպ  թվաքանակը: Նշենք, որ օգոստոսի 10-ին Սիրիայի ավելի քան 100.000 քաղաքացի փորձ է արել լքել երկիրը: Սրա հետևանքով՝ սիրիական փախստականների թիվը հասել է 235.300-ի: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր խոսնակ Մելիսա Ֆլեմինգի խոսքով՝ փախստականների աննախադեպ աճը վկայում է Սիրիայում տիրող վտանգավոր իրավիճակի մասին: Սիրիայից հարևան երկրներ ՝ Իրաք, նկատվում է սիրիական քրդերի մեծ հոսք, Հորդանանում արդեն կա ավելի քան 77.000 փախստական: Օրական այդտեղ է ժամանում 1000 սիրիացի: Թուրքիայում փախստականների թիվը հասել է 80.000-ի: Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի Սիրիայում իրավիճակի թեժացման դեպքում կարողանա ընդունել մինչև 150.000 փախստականների: Փախստականների թվաքանակի աճի պատճառով ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները ստիպված կլինեն վերանայել  փախստականների օգնության համար նախատեսված գումարի չափը:

Տեսանյութեր

Լրահոս