Զուրաբիշվիլին դեռ չի որոշել մասնակցել Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում կայանալիք հանդիսություններին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առայժմ չի որոշել մասնակցել Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում կայանալիք հանդիսություններին եւ մտադիր է այդ հարցը 2020 թվականին Ուկրաինա պաշտոնական այցի ընթացքում քննարկել իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ։
«Անկասկած, այդ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր են մեր միջեւ քննարկվելու Ուկրաինայում: Այժմ ես չեմ կարող ուղղակիորեն պատասխանել այդ հարցին»,- ասել է Զուրաբիշվիլին Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքում տված հարցազրույցում: Նրան հարցրել էին, թե հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները պետք է արդյոք ժամանեն Ռուսաստան՝ 2020 թվականին Հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսություններին:
Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրների այն ներկայացուցիչները, որոնք չեն ժամանի ՌԴ՝ Հաղթանակի օրվա հանդիսություններին, սխալ թույլ կտան եւ դրանով ցույց կտան, որ չեն հարգում պատերազմի վետերաններին: