Բաժիններ՝

Ցանցում հրապարակվել է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» ֆիլմի նոր թրեյլերը

STX Entertainment կինոընկերությունը YouTube-ում հրապարակել է Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» մարտաֆիլմի երկրորդ թրեյլերը։ Նարկոբարոնը ցանկանում է թողնել հանցավոր գործունեությունը, ուստի որոշում է վաճառել իր բիզնեսը: Պարզվում է, որ գնորդներն ազդեցիկ միլիարդատերեր են ԱՄՆ-ից:

Երկու ֆենթեզի-ֆիլմերի՝ «Արթուր թագավորը. թրի լեգենդը» (2017 թ.) եւ «Ալադին» (2019 թ.) կինոնկարների թողարկումից հետո բրիտանացի ռեժիսորը, դատելով տեսանյութից, որոշել է վերադառնալ սովորական ոճին՝ կատակներին, փոխհրաձգություններին եւ երկխոսություններին:

Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են՝ Մեթյու Մաքքոնահին, Չառլի Հաննեմը, Հյու Գրանտը, Քոլին Ֆարելը, Միշել Դոքերին եւ ուրիշներ: Մարտաֆիլմը ռուսական վարձույթ պետք է մտնի փետրվարի 13-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս