Բաժիններ՝

Որոնք են սմարթֆոնների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները. փորձագետներ

Apple ամերիկյան ընկերության iPhone XR սմարթֆոնն աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելն է դարձել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում: Այս գնահատականը դեկտեմբերի 24-ին հրապարակել է Counterpoint Research միջազգային վերլուծական ընկերությունը։

Ինչպես պարզել են նրա մասնագետները, հաշվետու ժամանակաշրջանում աշխարհում սմարթֆոնների վաճառքների ընդհանուր ծավալի 3-տոկոսը բաժին է ընկել iPhone XR-ին: Երկրորդ տեղում Samsung Galaxy A10-ն է՝ 2,6 տոկոս բաժնով, իսկ երրորդում՝ Samsung Galaxy A50-ը՝ 1,9 տոկոս բաժնով:

Դրանց հաջորդում են Oppo չինական ընկերության A9-ը եւ Apple-ի iPhone 11-ը: Երկու դեպքում էլ խոսքը 1,6-տոկոս բաժինների մասին է:
Ինչպես արձանագրում են Counterpoint Research-ի վերլուծաբանները, iPhone XR սմարթֆոնները վաճառքների ծավալով առաջատարի դիրքում էին 2018 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր: Դա Apple-ի այս սարքերի ամենահաջողված մոդելներից մեկն է:

Counterpoint Research-ի գնահատումների համաձայն, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում աշխարհում սմարթֆոնների վաճառքների ընդհանուր ծավալի մոտավորապես 17-տոկոսը բաժին է ընկել տասն առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելներին: Դրանց թվում են նաեւ չինական Xiaomi եւ Huawei ընկերությունների սմարթֆոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս