«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանն արձագանքել է Հովտաշատի միջադեպին

«Ի պատասխան այսօր Արարատի մարզի Հովտաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասնակից ոմն Խաչիկի հնչեցրած հիմնազուրկ հայտարարությունների՝  տեղեկացնեմ, որ ես եմ 2016թ. մայիսից  հանդիսանում այս ձկնաբուծարանի՝ 100 % բաժնեմասի սեփականատերը, և ըստ այդմ հանդիսանում եմ «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում միակ մասնակիցը»,- արձագանքելով այսօր Հովտաշատի ձկնաբուծարանում աղմկահարույց միջադեպին և իր մասնավոր տարածք ներխուժած անձանց կողմից հնչեցված մեղադրանքներին՝  168․am-ի հետ զրույցում պարզաբանեց «Մուլտի Գրուպ»  կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

«Միջադեպի ուղիղ եթերի ընթացքում հնչեցված գնահատականները բացառապես հուզականության կամ այդ մարդկանց վառ երևակայության արդյունք են, ուրիշ կերպ չեմ կարող որակել ու մեկնաբանել»,- հավելեց Պարոն Առուստամյանը:

Ավելի վաղ 168․am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան  մի խումբ  տղամարդիկ  իրենց մեքենաներով աղմուկ-աղաղակով անսպասելի ներխուժել են Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող ձկնաբուծարանի տարածք, որը գտնվում  է Արարատի մարզի Հովտաշատ համայնքում,  և մեծ միջադեպ են հրահրել։

Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Հետո, երբ դիմադրության են հանդիպել, հրմշտոց է սկսվել, հայհոյախառն արտահայտություններով փորձել են սադրել ձկնաբուծարանի աշխատակիցներին։

Միջադեպի ընթացքում ակցիայի մասնակիցները փորձել են  նաև լճերից անթույլատրելիորեն ձկներ հանել՝ իբր տուն տանելու նպատակով՝ ասելով, որ դա իրենց գյուղի տարածքն է, և ինչ ուզեն՝ այն էլ կարող են անել։

Հիշեցնենք նաև, որ միջադեպի ընթացքում հրմշտեցի հետևանքով տուժել էր Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը, հովտաշատցիները վրդովված՝  հայհոյելով հարվածել և վիրավորել են լրագրողին և օպերատորին, բռունցքներով  վնասել հեռուստաընկերության տեսախցիկը։

Ի դեպ, Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ Սեդրակ Առուստամյանն իսկապես հանդիսանում է «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցման N 77.110.00952, ՀՎՀՀ 03809369, գտնվելու վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Հովտաշատ) միակ մասնակիցը և ընկերության կանոնադրական կապիտալում 100 % բաժնեմասի սեփականատերը։

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի