«Բարսելոնայում» ամենաբարձր միջին աշխատավարձն է, «Ռեալում»՝ երկրորդը, «Յուվենթուսում»՝ երրորդը
Sportingintelligence-ը հրապարակել է մարզական թիմերի վարկանիշային աղյուսակը՝ խաղացողների աշխատավարձերի առումով:
Վարկանիշը հաշվի է առնում թիմի խաղացողի միջին բազային (առանց բոնուսների) աշխատավարձը:
Ցուցակը գլխավորում են երեք ֆուտբոլային ակումբներ. առաջին տեղում «Բարսելոնան» է, երկրորդ տեղը գրավել է «Ռեալը», երրորդը՝ «Յուվենթուսը»:
Լավագույն 50 թիմերի վարկանիշում ընդգրկված են 11 ֆուտբոլային ակումբներ, իսկ լավագույն 100-ում՝ 21:
Թոփ 15 թիմերի վարկանիշային աղյուսակը հետևյալն է.
1. «Բարսելոնա»- տարեկան միջին աշխատավարձը՝ 12 284,555 դոլար, միջին շաբաթական աշխատավարձը՝ 236,241 դոլար
2. «Ռեալ Մադրիդ» – 11 154 692, 214 513
3. «Յուվենթուս»- 10 106 647, 194 359
4. «Պորտլանդ» (NBA) – 10 039 828, 193 074
5. «Գոլդեն Սթեյթ» (NBA) – 9 921 892 190 806
6. «Օրլանդո» (NBA) – 9 475 757, 182 226
7. «Օկլահոմա Սիթի» (NBA) – 9 432 072, 181 386
8. «Դենվեր» (NBA) – 9 311 943, 179 076
9. «Մայամի» (NBA) – 9,298,579, 178,819
10. «Քլիվլենդ» (NBA) – 9 207 157, 177 061
11. «Հյուսթոն» (NBA) – 9 160 612, 176 166
12. «ՊՍԺ» – 8 934 220, 171 812
13. «Մանչեսթեր Սիթի» – 8 734 375, 167 969
14. «Կլիպեր» (NBA) – 8 668 805, 166 708
15. «Ֆիլադելֆիա» (NBA) – 8 621 800, 165 804:
Սիրարփի Աղաբաբյան