Էդգար Մանուչարյանը հեռացել է «Փյունիկ»-ից
32-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկ»-ից։ Ֆուտբոլիստի հետ խզվել է պայմանագիրը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ։