Ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ է հայտնաբերվել
Ոստիկանության Կումայրիի և Արթիկի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են մի երիտասարդի, որի ձեռքում ատրճանակ է եղել։ քրեական հետախույզները երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Կումայրիի բաժին։ Անձնական խուզարկության ժամանակ Գյումրու բնակիչ, 23-ամյա տղան ներկայացրել է գործարանային համարով ատրճանակ, որն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։