Բաժիններ՝

«Պետք է ապահովենք քրեական և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը ֆուտբոլում». Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Մելիքբեկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

Շնորհավորելով նրան ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունն ուշադրությամբ հետևել է Ֆուտբոլի ֆեդերացիայում ընթացող գործընթացներին։

«Ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, և հուսով  եմ կամ կարծում եմ, որ Հայաստանում արտահայտված բովանդակային փոփոխություններն իրենց արտահայտումը կգտնեն ֆուտբոլում, և ինչ-որ առումով՝ մեր ֆուտբոլի արդյունքները կարտահայտեն նաև մեր ազգային և պետական հավակնությունները։ Կարծում եմ, որ երեկ կայացած ընտրությունները կարևոր են, որովհետև մեր կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումն ու ախտազերծումը կոռուպցիայից։

Ցավոք սրտի, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթը և կոռուպցիոն շրջանակները ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ, և մենք պետք է ապահովենք քրեական և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը ֆուտբոլում։ Իմանալով ձեր անցած ճանապարհը՝ համոզված եմ, Դուք սկզբունքորեն այդ գծին կհետևեք։ Հաջորդը նաև հնարավորությունների զարգացումն է, որ բազմաթիվ պատանիներ և աղջիկներ կարողանան իրենց հնարավորությունները զարգացնել, զարգացնենք նաև ֆուտբոլային ենթակառուցվածքները»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս