Բաժիններ՝

Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի ղեկավարները քննարկել են ԿԺԴՀ-ի խնդիրը

Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ճապոնիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովի ընթացքում հաստատել են Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացին աջակցելու մտադրությունը: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Մենք ունեցանք հանգամանալի երկխոսություն, մասնավորապես, Կորեական թերակղզու անվտանգության պայմանների շուրջ… Երեք երկրները շարունակելու են միասին աշխատել, որպեսզի խնդիրը լուծեն քաղաքական ճանապարհով»,-հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ ելույթ ունենալով երեք ղեկավարների գագաթնաժողովից հետո կայացած համատեղ ճեպազրույցում:

Հարավային Կորեայի, Չինաստանի եւ Ճապոնիայի եռակողմ գագաթնաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-24-ին չինական Սիչուանի նահանգի մայրաքաղաք Չենդուում: Կողմերը քննարկել են եռակողմ համագործակցությունը, իրադրությունը Հյուսիսարեւելյան Ասիայում եւ այլ հանգուցային տարածաշրջաններում:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նաեւ առանձին հանդիպումներ է անցկացրել ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս