Մինասյանը ոսկե, իսկ Ալեքսանյանը արծաթե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները դարձյալ մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Կատարում ընթացող տարվա վերջին մրցաշարում գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: