ՀՖՖ գործկոմի նոր կազմը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործկոմի նոր կազմ ունի: Ընտրության արդյունքում գործկոմի կազմում ներառվեցին.
1. Բագրատ Նավոյանը՝ 15 ձայն
2. Արմեն Նիկողոսյանը՝ 13 ձայն
3. Արթուր Սահակյանը՝ 15 ձայն
4. Հրաչիկ Աղաբեկյանը՝ 16 ձայն
5. Պողոս Գալստյանը՝ 12 ձայն
6. Արեն Մկրտչյանը՝ 12 ձայն
7. Հրաչ Յագան՝ 13 ձայն
8. Արմեն Շահգելդյանը՝ 16 ձայն
9. Գագիկ Աղբալյանը՝ 13 ձայն
10. Կիմ Առաքելյանը՝ 17 ձայն
11. Տիգրան Հակոբյանը՝ 17 ձայն
12. Հայկ Ղազազյանը՝ 17 ձայն
13. Կարեն Շաբոյանը՝ 16 ձայն
14. Ալբերտ Սարգսյանը՝ 15 ձայն
Հնարավոր 14 տեղի համար առաջին փուլում ձայների բացարձակ մեծամասնություն՝ 12 և ավելի ձայն էր հավաքել 13 թեկնածու: Սամվել Ղասաբօղլյանի և Ալբերտ Սարգսյանի միջև անցկացվեց 2-րդ փուլի քվեարկություն: Պարզ մեծամասնությամբ ՀՖՖ գործկոմի 14-րդ անդամի տեղը զբաղեցրեց Ալբերտ Սարգսյանը՝ 15 ձայնով:
ՀՖՖ գործկոմի կազմում ավտոմատ ներառվել են Աննա Թադևոսյանը և Հասմիկ Ղարիբյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ է ընտրվել Արմեն Նիկողոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գումարված արտահերթ նիստում նոր նախագահ է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ