Բաժիններ՝

Պուտինը բացեց Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթևեկությունը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը բացել է Կերչի նեղուցով Ղրիմի կամրջի երկաթուղային մասի երթեւեկությունը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Թամանում կայացած հանդիսավոր արարողությանը պետության ղեկավարը մեկնումի հրաման տվեց, եւ Ղրիմ ուղեւորվող առաջին գնացքը Սանկտ Պետերբուրգի Մոսկովսկի կայարանից շարժվեց Սեւաստոպոլ: «Տավրիա» անվանումը կրող շարժակազմը մեկնեց դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին եւ թերակղզի կժամանի դեկտեմբերի 25-ի ժամը 09:25-ին: Այսպիսով, գնացքը ճանապարհին կգտնվի 43 ժամ 25 րոպե: Կերչի նեղուցով կամրջի երկարությունը 19 կիլոմետր է, այն դարձել է ամենաերկար կամուրջը Ռուսաստանում: Կամուրջը կառուցվել է դաշնային բյուջեի հաշվին, դրա ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 228 միլիարդ ռուբլի: Կամրջի ավտոմոբիլային մասը բացվել է 2018 թվականի մայիսի 15-ին, մարդատար ավտոմեքենաների եւ ավտոբուսների երթեւեկությունը գործարկվել է հաջորդ օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս