«Մի օր էլ երևի կլսենք, որ Իսկանդերը Հայաստան Նիկոլն էր բերել». Վահան Բաբայան
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սեփական հաջողություն չունենալով «թավշյաները» սկսել են իրենց վերագրել նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության համալրումները:
Եթե ինտելեկտուալ բանակից եք խոսում, ուրեմն առաջինը գնահատեք մեր հերոսներին, սպաներին, զինվորներին:
Մի ջնջեք և խմբագրեք մեր պատմությունը:
Նախկին հաջողությունների համար շնորհակալ եղեք, այլ ոչ թե ծածուկ վերագրեք ձեզ: Նման հարցերում կարծում եմ պետք չի մեծ ինտելեկտ ունենալ:
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 2017թ. դեկտեմբերին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքը:
Սերժ Սարգսյանի ստորագրած համաձայնագրով ՌԴ-ն 100 ﬕլիոն դոլարի պետական վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Մի օր էլ երևի կլսենք, որ Իսկանդերը Հայաստան Նիկոլն էր բերել»: