Սյունիքում 20-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Volkswagen-ով մոտ 100 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Տիգրանյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 32 ԼՍ 646 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 233 կմ հատվածում ձախ շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Տ. Տիգրանյանն ու նրա ուղևորներ՝ Գորիսի բնակիչներ, 23-ամյա Էդիկ Մաշուրյանը և 21-ամյա Հարութ Յոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս