Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը վաղը կժամանի Թբիլիսի

Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Նորլանդը, ըստ ամենայնի, Վրաստան կժամանի վաղը: Պլանավորված է, որ նույն օրը նա իր հավատարմագրերը կներկայացնի ԱԳՆ: Այս մասին տեղեկացնում է վրացական apsny.ge լրատվական գործակալությունը:

Ռիչարդ Նորլանդը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում փոխարինելու է Ջոն Բասսին: Ամերիկյան Սենատը Նորլանդին այդ պաշտոնում հաստատել է այս տարվա մարտի 29-ին: Իսկ նորանշանակ դեսպանի երդման արարողությունն ԱՄՆ պետդեպարտամենտում տեղի է ունեցել հուլիսի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս