Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի տիեզերական ուժերի ստեղծման մասին
2020 թվականի պաշտպանական բյուջեի ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի տիեզերական ուժերի ստեղծման մասին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:
«Նախագահը դեկտեմբերի 20-ին կհայտարարի տիեզերական ուժերի ստեղծման մասին, երբ կստորագրի պաշտպանական բյուջեն: Առաջիկա շաբաթների ընթացքում մենք լրացուցիչ մանրամասներ կհաղորդենք ծրագրի իրականացման և ժամկետների մասին», – ասել է Էսպեր: