Նոր փոխզիջում. «Վրացական երազանքը» զիջման է գնացել ընտրությունների հարցում
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը։
Այն բանից հետո, երբ երկրում ծավալվեցին բողոքի ակցիաները, իսկ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվեցին խորհրդարանական աշխատանքից, օտարերկրյա դիվանագետները միջնորդի դեր ստանձնեցին, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ: Ակցիաներն սկսվել են նոյեմբերի 14-ին, այն օրը, երբ խորհրդարանում ձախողվեցին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համասնականի անցնելու վերաբերյալ իշխանությունների խոստացած ուղղումները:
«Մենք քաղաքական սպեկտրին առաջարկում ենք պահպանել գործող ընտրական համակարգը, բայց այդ համակարգում համամասնական բաժինն ավելացնել մեկ երրորդով: Այդ սխեմայի շուրջ համաձայնության հասնելու դեպքում համամասնական համակարգով մենք հարյուր պատգամավոր կընտրենք 77-ի փոխարեն, իսկ մեծամասնական մանդատների թվաքանակը կկրճատվի մինչեւ 50, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն, հաղորդել է Sputnik-ը: