«Հիվանդի վիճակը շատ ծանր է». Վրաստանի առաջին նախագահի որդուն վիրահատել են 7 ժամ
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ եւ միացված է արհեստական շնչառության ապարատին: Այդ մասին լրագրողներին հայտնել է անեսթեզիոլոգ Նիկոլոզ Կվաչաձեն:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ի երեկոյան Թբիլիսիի կենտրոնի Գալի փողոցում: Ականատեսների վկայությամբ, Ցոտնեի վրա մի քանի մարդ է հարձակվել, երբ նա դուրս էր գալիս տնից: Տուժածին, որը բազմաթիվ վերքեր է ստացել, Խեչինաշվիլիի անվան համալսարանական կլինիկա է հասցրել «շտապ օգնության» բրիգադը:
«Հիվանդի վիճակը շատ ծանր է»,-ասել է Կվաչաձեն: Նա նշել է, որ Գամսախուրդիան երկու բարդ վիրահատություն է տարել, դրանցից երկրորդը շարունակվել է մոտավորապես յոթ ժամ: Մոտ ժամանակներս նոր վիրաբուժական միջամտություն չի պլանավորվում, հաղորդել է Sputnik-ը: