Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, թե կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա: 

«Կրթական համակարգում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Վերջերս հարցումների արդյունքներն էի նայում, թե ո՞ր ոլորտներում է ամենահաջող պայքարն ընթանում կոռուպցիայի դեմ, չորրորդ կետով նշված էր հանրակրթությունն ու կրթությունը»,- ասաց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս