Բաժիններ՝

Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները նոր վարչապետի նշանակումից հետո

60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի նշանակումը Լիբանանի վարչապետի պաշտոնում ցույցերի նոր ալիք է առաջացրել Բեյրութում: Բողոքի շարժման ակտիվիստները հանրահավաք են անցկացնում սուննի քաղաքական գործչի տան առջեւ՝ քաղաքի մահմեդական մասի Թելեթ Հայաթ պերճաշուք թաղամասում: Դրա մասնակիցները պահանջում են խորհրդարանի արձակում եւ վաղաժամկետ ընտրություններ։

Բողոքի երիտասարդ մասնակիցները փակում է փողոցները Վերդենի, Քոլայի, Թարիք Էլ Ջեդիդի, Քասքասի թաղամասերում, ինչպես նաեւ Հալդե արվարձանում:

«Ալ Մուսթաքբալ»-ի առաջնորդը՝ նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը հրաժարվել էր կաբինետի ղեկավարի պաշտոնին առաջադրվելուց, իր կողմնակիցներին հորդորել է ձեռնպահ մնալ փողոցային ակցիաներից եւ ավտոմայրուղիներ փակելուց: Այնուամենայնիվ, մի շաք վայրերում կարգի պահապանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ:

Լիբանանի նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին անկախ քաղաքական գործիչ Հասան Դիաբին հանձնարարել է նոր կառավարություն կազմել Բաաբդա պալատում խորհրդարանական խմբակցությունների հետ կայացած կոնսուլտացիաներից հետո: Դիաբի թեկնածությունը, որը 2011 – 2014 թվականներին զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը, պաշտպանել են 128 պատգամավորներից 69-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս