Բաժիններ՝

Արմավիրի քրեական հետախույզները ավտոլվացման կետերից կատարված 10-ից ավելի գողության դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում անձնական ունեցվածքի գողության մի քանի հաղորդում ստացվեց։ Թիրախը «Լվա ինքդ» անվամբ հայտնի ավտոլվացման կետերն էին։ Դրամարկղերից հափշտակել էին տարբեր չափի գումարներ։

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ միջոցառումների, ինչպես և դեպքերի հանգամանքների վերլուծության արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունները կատարել է նույն անձը։ Խոսքը Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի մասին է։ Կասկածվողը դեկտեմբերի 18-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին փող, պտուտակահան, դիմակներ և այլն։

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ ավտոլվացման կետերից գողություններ է արել։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 25-ամյա երիտասարդը գողություններ է արել ոչ միայն Արմավիրի բաժնի սպասարկման տարածքի, այլև այլ տարածքների ավտոլվացման կետերից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս