Բաժիններ՝

Աշխարհում առաջին լողացող ԱԷԿ-ն սկսել է էլեկտրաէներգիա արդյունահանել Չուկոտկայի ցանց

«Ակադեմիկոս Լոմոնոսով» առաջին ատոմային ջերմաէլեկտրակայանը (ԱԱՋԷԿ) դեկտեմբերի 19-ին առաջին էլեկտրաէներգիան է արդյունահանել Չուկոտկայի ինքնավար օկրուգի հանգույցի Չաուն-Բիլիբինսկի մեկուսացված ցանց: Այդ մասին ասված է «Ռոսատոմ»-ի հաղորդագրության մեջ։

Լողացող էներգաբլոկի գեներատորների միացումը ցանցին իրականացվել է ափի ցանցի պարամետրերի հետ սինքրոնացումից հետո: «Ռոսատոմ»-ը նշում է, որ Չուկոտկայի Պեւեկ քաղաքի բնակիչների համար այդ օրը դարձելէ խորհրդանշական. Նոր տարվա նախօրյակին քաղաքում էներգետիկական գործարկմամբ վառել են ամանորյա տոնածառի լույսերը:
«Ակադեմիկոս Լոմոնոսովի» միացումը Պեւեկի ջերմային ցանցերին կկատարվի 2020 թվականին:

«Ռոսատոմ»-ը նշում է, որ էլեկտրաէներգիայի արդյունահանումը Չուկոտկայի ցանցին, որն արտադրվել է ԱԱՋԷԿ-ի կողմից, սկսվել է Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին:
«Կարեւոր քայլ է արվել Պեւեկի՝ որպես տարածաշրջանի նոր էներգետիկական մայրաքաղաքի զարգացման ճանապարհին: Ընթացիկ տարվա հիմնական խնդիրը հաջողությամբ կատարվել է, իսկ գալիք 2020 թվականի համար խնդիրը ԱԱՋԷԿ-ը արդյունաբերական շահագործման հանձնելն է»,-հաղորդագրության մեջ ներկայացվում է «Ռոսէներգոատոմ կոնցեռն»-ի (մտնում է «Ռոսատոմ»-ի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մեջ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրովի խոսքը:

ԱԱՋԷԿ-ի շահագործումից հետո Ռուսաստանի գործող ատոմակայնների թվաքանակը կաճի 10-ից մինչեւ 11: Բացի այդ, հայրենական ատոմային էներգետիկայի պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու գործող ԱԷԿ (ԱԱՋԷԿ-ը եւ Բիլիբինսկի ԱԷԿ-ը) կգտնվեն մեկ տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս