2020 թվականի չինական Ձեր հորոսկոպը. Ի՞նչ է սպասվում Սպիտակ Առնետի տարում

Աստղագետ Էլյա Հովհաննիսյանը հորդորում է 2020 թվականին տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ու գտնել իրենց կեսերին: Ըստ նրա՝ հազարամյակներ առաջ տղամարդը և կինը եղել են մի մարդու մեջ: Բայց այդ ժամանակահատվածն ավարտվել է, և սկսվել է կնոջ ու տղամարդու միավորման ժամանակաշրջանը:

Ստորև ներկայացնում ենք աստղաբանի կանխատեսումները:

Առնետի տարում ծնվածների համար սպասվում է երջանիկ տարի՝ ինչպես գործերում, այնպես էլ սիրո մեջ: Կապրի աներկյուղ, անվտանգ կյանք:

Եզի տարվա ծնվածների համար կլինի ֆինանսական հաջողությունների տարի: Եթե Եզի տարում ծնվածի տարիքն առանց մնացորդի բաժանվում է 4-ի, կլինի ֆինանսական ճգնաժամ:

Վագրի տարվա ծնվածների համար սիրելու տարի է: Նա թող մտածի ապագայի մասին:

Կատվի տարվա ծնվածների համար 2020թ. հաջողությունների տարի է, բայց գործի մեջ թող լինի զգույշ, չվստահի մտերիմներին: Կառավարման տարի է լինելու:

Հրեշի տարում ծնվածների համար կլինի բարեհաջող, բայց ծանրաբեռնված տարի: Դժվար աշխատանքի տարի է լինելու: Միաժամանակ կունենա նաև ճամփորդություններ:

Ձիու տարվա ծնվածների համար դժվարություն կլինի ամուսնական հարաբերությունների մեջ:

Այծի տարվա ծնվածների համար կծագեն առողջական վիճակի հետ կապված հարցեր: Թող զգուշանան:

Կապիկի տարվա ծնվածները պետք է անհանգստանան իրենց երեխաների համար: Երեխաների խնդիրն առաջնային կլինի: Պետք է զգուշացնեմ, որ այս ժամանակահատվածում ապրած երեխաների համար վտանգավոր է հոգևոր վիճակը:

Շան տարվա ծնվածների համար կառաջանան խնդիրներ եղբայրների հետ կապված: Հնարավոր են վիճաբանություններ՝ կախված նրանից, թե ինչ հարաբերություններ ունեն, ինչպիսին է իրենց ճակատագիրը:

Խոզի տարվա ծնվածները կունենան ֆինանսական դժվարություններ, եթե տարիքն առանց մնացորդի կբաժանվի 4-ի: Իսկ ընդհանրապես կարող են ունենալ նաև ֆինանսական հաջողություններ:

Օձի տարվա ծնվածների համար տագնապի տարի է: Թող զգուշանան բոլոր հարցերում: Օձի տարվա ծնվածները հիմնականում խճճվում են այն հարցերի մեջ, որն իրենց չի վերաբերում:

 

Տեսանյութեր

Լրահոս