Բաժիններ՝

Փոքրիկ փիղը 5 ժամ լաց է եղել, քանի որ նրան բաժանել են մորից

Փղերն ունեն հղիության ամենաերկար ժամանակահատվածը՝ 22 ամիս: Դրա պատճառով նորածինները ծնվում են բավականին մեծ, և մայրիկի հետ նրանց հարաբերություններն այնքան ուժեղ չեն, որքան մյուս տեսակների դեպքում է:

Չժուան Չժուան փղիկը ծնվել է Չինաստանի վայրի բնության արգելավայր Շենդիաշանում: Արգելոցի աշխատակիցները ստիպված են եղել բաժանել ձագին  մորից, քանի որ նա փորձում էր սպանել փղիկին:

Փղիկը դժվարությամբ է տարել բաժանումը. նա 5 ժամ անդադար լաց է եղել: Աշխատակիցները փորձել են մխիթարել փղիկին՝ անընդհատ նրա կողքին լինելով:

Փղերը սոցիալական կենդանիներ են, և նրանց անհրաժեշտ է իրենց տեսակի ներկայացուցիչների ընկերակցությունը: Բայց լինում է, որ էգերը մայրական բնազդ չեն ունենում և կարող են լուրջ վնաս հասցնել իրենց երեխաներին:

Բարեբախտաբար, Չժուան Չժուանը հաղթահարել է բարդ փորձությունը և այժմ իրեն լավ է զգում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս